
Երեկ գնացել էինք կաֆե, չէ~, թատրոն…. Չիպոլինոյի բալետը, մամայի, Գոհարի ու Շաքեի հետ: Մտանք դահլիճ, լույսերը հանգեց, վարագույրը բացվեց, առաջինը եկավ Չիպոլինոն ու տխրեց, որովհետև իրա պապային քցել էին բանտ ու ինքը որոշեց հաղթել, հետո լաց եղավ, որովհետև բան եղավ… իրա պապային քցեցին բանտ. Հետո իրա պապային ազատեցին Չիպոլինոն ու իրա ընկերները, ըսենց բացեցին դուռը, զգուշ հանեցին ու ինքը պապային փաթութ արեց:
Հետո Լիմոնունուկները Չիպոլինոյին քցեցին բանտ – սենց դուռը բացեցին Լիմոնուկները տեսան Չիպոլինոն մեջնա: Հետո իրա պապան ու Դդում պապիկը եկան իրան հանեցին: Հետո…. Հետո Դդում պապիկը տուն չուներ ու կառուցեցին: Դդում պապիկը չօգնեց, բայց պիտի ապրեր: Մյուս ընկերները օգնեցին: Ծափ չէի տալիս, բայց նայում էի: Բալետը լավն էր, ելի կգնամ, բայց մամայի ու Շաքեի հետ…
Էսոր էլ ես Չիպոլինո նկարեցի ու Դդում պապիկ ու իրա համար տուն… հետո խզբզեցի…

.jpg)
