Monday, December 28, 2009

Облепиха


Տաթևը Մարիամ մորաքրոջ հետ խոսում էր հեռախոսով:
- Ոնց ես, Մարիամ մորքուր, Դանիելը ոնցա?
- Լավա, Տաթև ջան, մենակ մի քիչ մրսելա, քիթիկից հոսումա:
- Աբլեպիխայի յուղ կաթացրել էք?....
Մի շաբաթ անց, նույն խոսակցությունը.
- Տաթև ջան, Դանիելը հիվանդա, քիթիկից հոսումա, աբլոպիխան չի օգնում, ինչ անենք?
- Ալոե կաթացրեք.
- Իսկ որ ականջը ցավումա?
- Ականջի մեջ էլ անտիբիոտիկ կաթացրեք

Wednesday, December 16, 2009

Նոր սանրվածք (ԱՌԱՋԻՆ)


Տաթևի մազերը արդեն շատ երկարել, դարձել էին անկառավարելի, որոշեցինք կարճացնել: Տաթևը շատ ուրախացել էր: Մաման մազերը կտրում ու ասում էր "ԽԸՌԹ...", Տաթևն էլ բարձր-բարձր ծիծաղում էր...
Եվ ահա ինչ ստացվեց :)

Հ.Գ. "Վագրիկին էլ պապանա նվիրել, որովհետև հիմա վագրի տարիյա գալիս: Վագրիկը երգումա ու պարումա, որ իրան միացնում ես"

Wednesday, November 25, 2009


Երեկ գնացել էինք կաֆե, չէ~, թատրոն…. Չիպոլինոյի բալետը, մամայի, Գոհարի ու Շաքեի հետ: Մտանք դահլիճ, լույսերը հանգեց, վարագույրը բացվեց, առաջինը եկավ Չիպոլինոն ու տխրեց, որովհետև իրա պապային քցել էին բանտ ու ինքը որոշեց հաղթել, հետո լաց եղավ, որովհետև բան եղավ… իրա պապային քցեցին բանտ. Հետո իրա պապային ազատեցին Չիպոլինոն ու իրա ընկերները, ըսենց բացեցին դուռը, զգուշ հանեցին ու ինքը պապային փաթութ արեց:
Հետո Լիմոնունուկները Չիպոլինոյին քցեցին բանտ – սենց դուռը բացեցին Լիմոնուկները տեսան Չիպոլինոն մեջնա: Հետո իրա պապան ու Դդում պապիկը եկան իրան հանեցին: Հետո…. Հետո Դդում պապիկը տուն չուներ ու կառուցեցին: Դդում պապիկը չօգնեց, բայց պիտի ապրեր: Մյուս ընկերները օգնեցին: Ծափ չէի տալիս, բայց նայում էի: Բալետը լավն էր, ելի կգնամ, բայց մամայի ու Շաքեի հետ…
Էսոր էլ ես Չիպոլինո նկարեցի ու Դդում պապիկ ու իրա համար տուն… հետո խզբզեցի…

Wednesday, November 18, 2009

Շահանե տատիկիս կարոտել եմ

Սուտ....


- մամա, մամա', ոտիկս մեխա մտել....
- Լուրջ?
- Չէ, սուտ եմ ասում....

Wednesday, November 4, 2009

Ժամանակ


Տաթևը նախաճաշում էր, վերջին կտորը պիտի դներ բերանը, մաման ասեց. "Տաթև, դե բաց բերանդ, կեր վերջին կտորը":
Տաթևը արմունկները դրեց սեղանին, թուշիկները հենեց թաթերին ու հոգոց հանեց.
"Չեմ կարող.... ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՄ..."

Կայֆ

Տաթևը առավոտյան իր մահճակալից դւրս մագլցեց, եկավ, փռվեց մոր անկողնուն ու թեթևացաց ասեց. "էս ինչ կայֆա..."

Monday, September 7, 2009

Օգոստոս 2009թ.

-- Տաթև, ինչ ես անում, բա գրքերը կարելի է գետնին թափել?
-- Բալիկներին... - ՀԱ !

Thursday, July 30, 2009

Լողավազան


Տաթևը Աղվերանում, կյանքում առաջին անգամ, մտավ լողավազան: Տարերքի մեջ էր: Ապագա լողորդ է մեծանում: Հիմա ամեն օր հարցնում է, թե երբ է նորից գնալու "թևիկներս հագնեմ, գնամ լողամ լողավազանում"...

Sunday, July 26, 2009

Հուլիս 21


- Մամա, ինձ գրկի....
- Մամա, ինձ գրկի....
- Մամա, ինձ գրկի....
- Աստղ, դե հերիք եղավ, բոլ եղավ, ինձ գրկի....

Tuesday, July 14, 2009

Առավոտյան Տաթևը արթնացավ, մահճակալին կանգնեց, իր բարձը ու ծածկոցը գցեց ծնողների մահճակալին ու գոռաց. << Ժավելի սպիիիի~րտ...>>
(դե մեր բակ էլ է գալիս էդ մարդը...)

Monday, July 13, 2009

Песенка храброго капитана


Տաթևը Ну,Погоди էր նայում, լսեց լսեց նապաստակի "Капитан, капитан улыбнитесь" երգելը ու ինքն էլ երգեց. "անպիտան, անպիտան ուլիդնեյտե'"...

Tuesday, July 7, 2009

առօրյա -- հուլիս 2009

- Ճիշտն ասած, ճաշիկ ուտել չեմ ուզում...
- Ինձ թվումա, ես տանձ եմ ուզում...
- Մամա մի գնա, ինձ օգնի, ես ինքնուրույն չեմ կարող քնել... մամայի վիզիկին փաթաթվեմ....

Wednesday, June 24, 2009

Տաթևի լեզուն և խոսքը - 24 Հունիս 2009



Երեկոյան ընթրիքի ժամն եկավ, մրգերով շիլան պատրաստ էր, իսկ Տաթևը շատ ոգևորված էր ու նստել չէր պատրաստվում: Երբ մաման գրկեց, որ նստացնի աթոռին, ասաց.
- ՃԻՇՏՆ ԱՍԱԾ, ուտել չեմ ուզում:
Ապշած մամայի ու տատիկի "ինչ?" հարցին պատասխանեց.
- - ՃԻՇՏՆ ԱՍԱԾ, ճաշիկ չեմ ուզում:

Monday, June 15, 2009

Տաթևի լեզուն և խոսքը - Հունիսի 14, 2009



Գնում էինք Եղեգնաձոր: Տաթևը ամբողջ ճանապարհին հարցնւմ էր թե ուր ենք գնում: Մայրիկը ասեց. “Գնում ենք Եղեգնաձոր”: Չգիտես ինչու նրան այդ բառը դուր չեկավ:
“Մամա, Ծաղկաձոր ենք գնում?”:
“Չէ, գնում ենք Եղեգնաձոր”:
“Չգնանք Եղեգնաձոր… Չի կարելի Եղեգնաձոր… ”… զգալով, որ չհամոզեց, ունքերը բարձրացրեց ու խորհրդավոր ասաց “Եղեգնաձորը չի աշխատում… Եղեգնաձորը քնածա”

Տաթևի լեզուն և խոսքը - Հունիս 2009

Հունիս 09 - Աղվերան
-Մամա մի կում ջուր կարելիա? – բալես, ջուրը մոտս չի: -- Լավ, մի կում բանան կարելիա?
***
-- Մամա, պապան աշխատանքիա? – Չե բալես, պապան քնածա: -- Պապան միշտ քնածա?
***
-- Տաթև, խնձոր ուզում էս? – չէ, խնձոր ելակ եմ ուզում (այսինքն, էլի միրգ, բայց ոչ թէ խնձոր, այլ ելակ)
***
Նարնջի հյութը ձողիկով խմելիս – “Կետ ձուկի նման եմ խմում”
***
Առավոտյան արթնացավ Տաթևը ու կաթիկ ուզեց: Մաման իրեն կաթ բերեց, որը Տաթևը միանգամից դրեց բերանը, մեկ էլ ոնց որ կարևոր բան հիշեց ու բերանից հանեց շիշը ու մեծավարի հայտարարեց. “Մաման ինձ կաթիկ բերեց… ապրես մամա… դու լավ մամա ես”

Տաթևի լեզուն և խոսքը - Մայիս 09


Տաթևը իր նոր սայլակին նայեց, ու երբ որ սայլակի ծածկը բացվեց ու եկավ առաջ, ասաց., “Վայ, սայլակը դառավ հիպո (գետաձի)”

****
մանկական երկաթուղիում
-- Էս ինչա? – Գետա—Բա ուրա գնում գետը? -- //

***
Մաման գործուղման էր, տատիկն էր Տաթևին քնացնում: Ասեց. “Տատիկը Տաթևին չքնացնի, ուզում եմ ՄԻՇՏ մաման Տաթևին քնացնի””

***
Տաթևը ինքնուրույն մի բանաստեղծություն-շուտասելուկ էր հնարել, որ միշտ ասում էր սեթևեթելով ու ժպտալով.

“տատիկ-տատիկ, ունունիկ,
Մամա-մամա, կողք-կողքիկ…”… ու տենց մի քանի անգամ (տեսանյութը կցվում է` հեղինակի կատարմամբ)

Տաթևի լեզուն և խոսքը - Ապրիլ 09


Սահարանի մոտ.
“չես կարող բարձրանալ” (ասում էր մի ուրիշ հինգ տարեկան տղա)
– “Դու’ չես կարող”, - ասեց Տաթևը ու բարձրացավ սղարանի վրա:

***
Նվերը տեսնելիս . “Շնորհակալություն, տուր’”

***
Գարշոկին նստած ասում է տատիկին. “Տատիկ, երևի մասսաժ անես, ակոները գնդիկ գնդիկ կգա”… մասսաժն արվեց, ակոները, եկան, ասեց տատիկին. “տեսար?...”

Տաթևի լեզուն և խոսքը - 3

“ճաշիկը բերանից ուտենք” –

“Տատին ակնոցը դնի ունքին”

“Տատիկ, էս ինչ է” – “գուլպա” – “Ճիշտա~”

“Բալես, անունդ ինչ է” – “ՍիմոնյաԿ Տաթև”

“Էս ինչ թիթիզ մակարոնա~~”

Տաթևի լեզուն և խոսքը - 2

hունվար 2009

Կոմպյուտեր- կամպիտուր

Փետրվար 2009

Ավոկադո – պապոկատու

Պատառաքաղ- պատառախազ

Խաղող – խաղոկ

Բլոկնոտ – բրոկոլ – քանի որ բրոկոլի բառը ճիշտ ասում է

Տաթևի լեզուն և խոսքը -Դեկտեմբերի 6, 2008

Տաթևը շատ բառեր է ասում, շատ մեծավարի ու ճիշտ, բայց մի քանիսը միտումնավոր փչացնում է, մենք էլ չենք ուղղում, որովհետև շատ համով է: Խնդրեմ, մի քանիսը Տաթևի մեկնաբանությամբ.

Կափարիչ – փակարիչ, պակասին

Խնձոր – հնձոր

Խնձորիկ – հնգոցիկ

Գուլպա – բուկա

Հեծանիվ – հեծավի

Կոկորդիլոս – կոկոյո, կիկորդիլոս (մինչև մայիս)

Պիկաբու – պուկիյու

Կպցրու – պկի

Աշտարակ – ատարա

Բիզ-բիզ – բի-բի

Գառնուկ – գայնու

Հեռախոս – հեսակո, հեռասոս

Նստի – նտի

Եկա – եկա, եկացի

Պատմի – պատի

Խմի - հմի

Կենգուրու – կուկիյու

Աղբ – ապխ

Պինգվին – պկինգի

Ծաղկաման-կաղծաման

Չեբուռաշկա – Բուռատակ