-Մամա մի կում ջուր կարելիա? – բալես, ջուրը մոտս չի: -- Լավ, մի կում բանան կարելիա?
***
-- Մամա, պապան աշխատանքիա? – Չե բալես, պապան քնածա: -- Պապան միշտ քնածա?
***
-- Տաթև, խնձոր ուզում էս? – չէ, խնձոր ելակ եմ ուզում (այսինքն, էլի միրգ, բայց ոչ թէ խնձոր, այլ ելակ)
***
Նարնջի հյութը ձողիկով խմելիս – “Կետ ձուկի նման եմ խմում”
***
Առավոտյան արթնացավ Տաթևը ու կաթիկ ուզեց: Մաման իրեն կաթ բերեց, որը Տաթևը միանգամից դրեց բերանը, մեկ էլ ոնց որ կարևոր բան հիշեց ու բերանից հանեց շիշը ու մեծավարի հայտարարեց. “Մաման ինձ կաթիկ բերեց… ապրես մամա… դու լավ մամա ես”
No comments:
Post a Comment