Wednesday, June 24, 2009

Տաթևի լեզուն և խոսքը - 24 Հունիս 2009



Երեկոյան ընթրիքի ժամն եկավ, մրգերով շիլան պատրաստ էր, իսկ Տաթևը շատ ոգևորված էր ու նստել չէր պատրաստվում: Երբ մաման գրկեց, որ նստացնի աթոռին, ասաց.
- ՃԻՇՏՆ ԱՍԱԾ, ուտել չեմ ուզում:
Ապշած մամայի ու տատիկի "ինչ?" հարցին պատասխանեց.
- - ՃԻՇՏՆ ԱՍԱԾ, ճաշիկ չեմ ուզում:

Monday, June 15, 2009

Տաթևի լեզուն և խոսքը - Հունիսի 14, 2009



Գնում էինք Եղեգնաձոր: Տաթևը ամբողջ ճանապարհին հարցնւմ էր թե ուր ենք գնում: Մայրիկը ասեց. “Գնում ենք Եղեգնաձոր”: Չգիտես ինչու նրան այդ բառը դուր չեկավ:
“Մամա, Ծաղկաձոր ենք գնում?”:
“Չէ, գնում ենք Եղեգնաձոր”:
“Չգնանք Եղեգնաձոր… Չի կարելի Եղեգնաձոր… ”… զգալով, որ չհամոզեց, ունքերը բարձրացրեց ու խորհրդավոր ասաց “Եղեգնաձորը չի աշխատում… Եղեգնաձորը քնածա”

Տաթևի լեզուն և խոսքը - Հունիս 2009

Հունիս 09 - Աղվերան
-Մամա մի կում ջուր կարելիա? – բալես, ջուրը մոտս չի: -- Լավ, մի կում բանան կարելիա?
***
-- Մամա, պապան աշխատանքիա? – Չե բալես, պապան քնածա: -- Պապան միշտ քնածա?
***
-- Տաթև, խնձոր ուզում էս? – չէ, խնձոր ելակ եմ ուզում (այսինքն, էլի միրգ, բայց ոչ թէ խնձոր, այլ ելակ)
***
Նարնջի հյութը ձողիկով խմելիս – “Կետ ձուկի նման եմ խմում”
***
Առավոտյան արթնացավ Տաթևը ու կաթիկ ուզեց: Մաման իրեն կաթ բերեց, որը Տաթևը միանգամից դրեց բերանը, մեկ էլ ոնց որ կարևոր բան հիշեց ու բերանից հանեց շիշը ու մեծավարի հայտարարեց. “Մաման ինձ կաթիկ բերեց… ապրես մամա… դու լավ մամա ես”

Տաթևի լեզուն և խոսքը - Մայիս 09


Տաթևը իր նոր սայլակին նայեց, ու երբ որ սայլակի ծածկը բացվեց ու եկավ առաջ, ասաց., “Վայ, սայլակը դառավ հիպո (գետաձի)”

****
մանկական երկաթուղիում
-- Էս ինչա? – Գետա—Բա ուրա գնում գետը? -- //

***
Մաման գործուղման էր, տատիկն էր Տաթևին քնացնում: Ասեց. “Տատիկը Տաթևին չքնացնի, ուզում եմ ՄԻՇՏ մաման Տաթևին քնացնի””

***
Տաթևը ինքնուրույն մի բանաստեղծություն-շուտասելուկ էր հնարել, որ միշտ ասում էր սեթևեթելով ու ժպտալով.

“տատիկ-տատիկ, ունունիկ,
Մամա-մամա, կողք-կողքիկ…”… ու տենց մի քանի անգամ (տեսանյութը կցվում է` հեղինակի կատարմամբ)

Տաթևի լեզուն և խոսքը - Ապրիլ 09


Սահարանի մոտ.
“չես կարող բարձրանալ” (ասում էր մի ուրիշ հինգ տարեկան տղա)
– “Դու’ չես կարող”, - ասեց Տաթևը ու բարձրացավ սղարանի վրա:

***
Նվերը տեսնելիս . “Շնորհակալություն, տուր’”

***
Գարշոկին նստած ասում է տատիկին. “Տատիկ, երևի մասսաժ անես, ակոները գնդիկ գնդիկ կգա”… մասսաժն արվեց, ակոները, եկան, ասեց տատիկին. “տեսար?...”

Տաթևի լեզուն և խոսքը - 3

“ճաշիկը բերանից ուտենք” –

“Տատին ակնոցը դնի ունքին”

“Տատիկ, էս ինչ է” – “գուլպա” – “Ճիշտա~”

“Բալես, անունդ ինչ է” – “ՍիմոնյաԿ Տաթև”

“Էս ինչ թիթիզ մակարոնա~~”

Տաթևի լեզուն և խոսքը - 2

hունվար 2009

Կոմպյուտեր- կամպիտուր

Փետրվար 2009

Ավոկադո – պապոկատու

Պատառաքաղ- պատառախազ

Խաղող – խաղոկ

Բլոկնոտ – բրոկոլ – քանի որ բրոկոլի բառը ճիշտ ասում է

Տաթևի լեզուն և խոսքը -Դեկտեմբերի 6, 2008

Տաթևը շատ բառեր է ասում, շատ մեծավարի ու ճիշտ, բայց մի քանիսը միտումնավոր փչացնում է, մենք էլ չենք ուղղում, որովհետև շատ համով է: Խնդրեմ, մի քանիսը Տաթևի մեկնաբանությամբ.

Կափարիչ – փակարիչ, պակասին

Խնձոր – հնձոր

Խնձորիկ – հնգոցիկ

Գուլպա – բուկա

Հեծանիվ – հեծավի

Կոկորդիլոս – կոկոյո, կիկորդիլոս (մինչև մայիս)

Պիկաբու – պուկիյու

Կպցրու – պկի

Աշտարակ – ատարա

Բիզ-բիզ – բի-բի

Գառնուկ – գայնու

Հեռախոս – հեսակո, հեռասոս

Նստի – նտի

Եկա – եկա, եկացի

Պատմի – պատի

Խմի - հմի

Կենգուրու – կուկիյու

Աղբ – ապխ

Պինգվին – պկինգի

Ծաղկաման-կաղծաման

Չեբուռաշկա – Բուռատակ