Friday, January 22, 2010

Մադագասկար


Տաթևը երկու վարդագույն ժապավեն ուներ: Մեկ էլ հայտարարեց.
-- Ես ուզում եմ գնամ Մադագասկար (մանկական կաֆե) ու էս վարդագույն ժապավենները տամ ընձուխտին: Ինքը վզին ու ականչին վարդագույն բանտիկներ ունի, իսկ ձեռքերին չունի:
Ասեց ու արեց: Դրեց "Կարմիր Գլխարկի" զամբյուղի մեջ ու երկու օր տարավ-բերեց Մադագասկար, մինչև ընձուխտին պատահեց: Ընձուխտի հուզմունքին չափ չկար...:)

Monday, January 18, 2010

Խուճուճ չեմ սիրում


Մաման մարզանքից վերադարձավ խոնավ ու խուճուճ մազերով: Տաթևին դա դուր չեկավ.
- Մամա, ինչի ես խուճուճացել, սենց չեմ սիում, դուրս չի գալիս, չեմ հավանում, ֆենի, թող ուղղվի, խնդրում եմ:
Մաման ուղղեց մազերը ու Տաթևը գոհ ձայնով հայտարարեց.
- Այ սենց լավա, սիրում եմ, մազերդ դարձավ ՎՐՁԻՆ: