Friday, January 22, 2010

Մադագասկար


Տաթևը երկու վարդագույն ժապավեն ուներ: Մեկ էլ հայտարարեց.
-- Ես ուզում եմ գնամ Մադագասկար (մանկական կաֆե) ու էս վարդագույն ժապավենները տամ ընձուխտին: Ինքը վզին ու ականչին վարդագույն բանտիկներ ունի, իսկ ձեռքերին չունի:
Ասեց ու արեց: Դրեց "Կարմիր Գլխարկի" զամբյուղի մեջ ու երկու օր տարավ-բերեց Մադագասկար, մինչև ընձուխտին պատահեց: Ընձուխտի հուզմունքին չափ չկար...:)

No comments:

Post a Comment