Monday, January 10, 2011

Snow-tubing and all the snowmen we made













Ես Ձմեռ Պապիկին շաաատ խնդրել էի, որ Նոր Տարուն ձյուն գա ... ու եկավ! Հենց առավոտյան արթնացա, տոնածառի տակ նվերները գտա, շատ ուրախացա, բայց հետո արագ-արագ հագնվեցի գնացի մեր այգին: Պապան ինձ սահնակով քաշելով տարավ, հետո հասանք այգի ու ես պառկեցի ձյան վրա ու սկսեցի ոտքերով ու ձեռքերով պարել, մինչև հրեշտակ ստացվի...
Էն բարձր տեղը բարձրացանք, ու "ուիիիիիի" գոռալով սահնակով սլացանք ներքև: Մամաս պատմեց, որ փոքր ժամանակ ինքն էլ էր Վիկտոր պապիկի հետ տեղից սահնակ քշում: Հետո այգու աշխատող մարդը եկավ ու ասեց, որ էտեղ սղալ չի կարելի: Հետո սկսեցինք ձնեմարդ սարքել - մաման ինձ օգնում էր, մեծ գնդակները գլորում էինք, հետո ես վրան պառկում էի ու քանդում... :))) Հետո սարքեցինք ձնեմարդը, ու ես տվեցի քանդեցի:)))) Հետո վերանորոգեցինք, նկարվեցինք, ու ես էլի քանդեցի:)))
Հետո սպասեցինք սպասեցինք, էլ ձյուն չեկավ: երեկ գնացցել էինք Ծաղկաձոր, չէ` Սևան, չէ՜ - Ծաղկաձոր: Էնքան ձյուն կար, լիքը լիքը: Ճոպանուղով բարձրացանք սարի գլուխը, փչովի օղակ սահնակ վերցրեցինք ու սղղղղացինք - իմ կուզինայի հետ մի հատ սղղացի, հետո պապայի հետ, հետո ` մամայի: հետո բարձրանում էի ու գոռում էի "еще! еще! еще!"




https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh3b2jtA-E9t6oGDyU1ny9-o8FmOU55JU4-SFn_liaaAkgx5MPZ21vHaUkQeOdGhfWpudAreMNG9mwN5SZJiofVVmA40mqE9oF5dSI5SD1zfFatW35hsKpnnXF3Rp-Jb_abcLBT_30SUazp/s1600/IMG_1177.jpg

No comments:

Post a Comment